Սերգեյ Բեզրուկովը գաղտնի ամուսնացել է
Դերասան Սերգեյ Բեզրուկովի ընկերը՝ Վադիմ Վերնիկը, հայտնել է, որ դերասանն ու 32-ամյա ռեժիսոր Աննա Մատիսոնը գաղտնի ամուսնացել են՝ առանց աղմկոտ հավաքույթի, հայտնում է Elle-ը: «Խաղաղ, առանց աղմուկի:
Մենք գրանցել ենք մեր ամուսնությունը: Չենք ցանկանում, որ հարցնեն, թե երբ, որտեղ և այդպես շարունակ: Փայփայում ենք մեր երջանկությունը»,- ասել է Բեզրուկովն ընկերոջը:
42-ամյա դերասանի ու ռեժիսորի հարաբերությունները սրընթաց զարգացան՝ Բեզրուկովի սիրավեպի մասին հայտնի դարձավ 1 տարի առաջ, երբ զույգը միասին աշխատում էր «Հարդագողի ճանապարհ» ֆիլմի վրա:
Մատիսոնը դարձավ դերասանի մուսան ոչ միայն ստեղծագործական կյանքում: Հենց դերասանն ամուսնալուծվեց նախկին կնոջից՝ Իրինա Բեզրուկովայից, անմիջապես հայտարարեց Մատիսոնի հետ հարաբերությունների մասին:
Առաջին անգամ զույգը միասին հայտնվեց Սանկտ Պետերբուրգի «Կինո Էքսպո» փառատոնին: