ԱՄՆ-ում մահացել է Սերգեյ Եսենինի որդին՝ հայտնի այլախոհ, փիլիսոփա Ալեքսանդր Վոլպինը
ԱՄՆ-ում կյանքի 92-րդ տարում մահացել է բանաստեղծ Սերգեյ Եսենինի որդին՝ Ալեքսանդր Եսենին-Վոլպինը, ով հայտնի այլախոհ էր, փիլիսոփա, մաթեմատիկոս, ԽՍՀՄ-ում իրավապաշտպան շարժման առաջնորդներից մեկը, հայտնում է Interfax-ը: Ալեքսանդր Եսենինի մահվան մասին գործակալությանը հայտնել են նրա ընկերները:
Ալեքսանդր Եսենին-Վոլպինը ծնվել է 1924թ. մայիսի 12-ին Լենինգրադում՝ հայտնի հոր ինքնասպանությունից 1 տարի առաջ: Նրա մայրը պոետ ու թարգմանիչ Նադեժդա Վոլպինն էր:
1949թ. Ալեքսանդրին ուղարկում են հոգեբուժարան հակախորհրդային բանաստեղծությունների համար, ապա աքսորում Կալինինգրադ: 1953թ. նրան համաներում են շնորհում, իսկ 5 տարի անց նա նորից հայտնվում է հոգեբուժարանում: 1968թ. հերթական անգամ դուրս գալով հոգեբուժարանից՝ Ալեքսանդրն արտագաղթում է ԱՄՆ:
Վերջին տարիներին նա ապրել է ծերանոցում: