Բաժիններ՝

Ռուսաստանցիների կեսից ավելին կցանկանար պահպանել ԽՍՀՄ-ը

Ռուսաստանցիների հարցված քաղաքացիների կեսից ավելին (64 տոկոսը) կքվեարկեր ԽՍՀՄ-ի պահպանման օգտին, եթե հանրաքվե անցկացվեր այդ թեմայի շուրջ: Այս մասին են վկայում Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ՀԿՈւՀԿ) անցկացրած հարցման արդյունքները, որոնք մարտի 16-ին հրապարակվել են կազմակերպության կայքում:

«ԽՍՀՄ-ի պահպանման շուրջ առաջին հանրաքվեի անցկացումից (1991 թվականի մարտի 17) 25 տարի անց քաղաքացիների մեծամասնությունը վերստին պատրաստակամություն է հայտնել հաստատական պատասխան տալ: Այսպես, ռուսաստանցիների 64 տոկոսը հայտարարում է, որ կքվեարկեր ԽՍՀՄ-ի պահպանման օգտին»,- ասված է սոցհարցման նյութերում: Նորացված տեսքով Խորհրդային Միության պահպանման վերաբերյալ հարցին բացասական պատասխան է տվել ՌԴ-ի քաղաքացիների 20 տոկոսը:

Ժամանակակիցները ԽՍՀՄ-ի պահպանման հարցում ժողովրդական կամաարտահայտման չկատարման գլխավոր մեղավորներ են համարում Միխայիլ Գորբաչովին (27 տոկոս) եւ նրա թիմին, ամբողջ բարձրագույն իշխանությանը (17 տոկոս), Բորիս Ելցինին եւ նրա զինակիցներին (13 տոկոս): ԱՄՆ-ի եւ արեւմտյան այլ երկրների ազդեցությունը մատնանշում է հարցվածների միայն 2 տոկոսը, եւ միայն մեկ տոկոսն Է այն կարծիքին, որ մեղավորներ ընդհանրապես չեն եղել: Սակայն շատերը դժվարացել են պատասխանել այն հարցը, թե ով է ԽՍՀՄ-ի փլուզման մեղավորը (40 տոկոսը չի կարողացել որոշակի պատասխան տալ):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս