Նիկիտա Սիմոնյանը՝ «Սպարտակի» մասին
Ռուսաստանի ԽՍՖՀ վաստակավոր մարզիչ (1968), ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ (1970) «Սպարտակ Մոսկվա» ֆուտբոլային ակումբի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու (160 գնդակ), ՌՖՄ փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանն իր կարծիքն է հայտնել «Սպարտակ»-ի ներկայիս խնդիրների մասին: «Ես վստահ եմ, որ խնդիրը մարզիչների և մարզչական աշխատանքի մեջ չէ, քանի՞սը փոխվեցին: Իմ տեսակետն այլ է, կարծում եմ «Սպարտակ» -ի խաղացողների ընտրության գործընթացը թույլ հիմքերի վրա է: Շատ խաղացողներ պարզապես չեն համապատասխանում առաջադրված խնդիրներին, ինչի հետևանքով էլ նրանք չեն պայքարում մեդալների համար: Մեր ժամանակ նույնիսկ երկրորդ հորիզոնական զբաղեցնելը, համարվում էր ձախողում: Մենք խաղում էինք թիմի համար, այլ ոչ թե վարձատրության, սիրում էինք մեր աշխատանքը: Ես չէի կարող նստել գնացքը և տեղափոխվել, այն ժամանակվա Լենինգրադ (այժմ Սանկտ-Պետերբուրգ), որպեսզի խաղամ այնտեղ, ինչպես հիմա անում են Կոկորինը և Ժիրկովը: Ամեն դեպքում ինձ չէին հասկանա: Իսկ հիմա սովորական երևույթ է դարձել տեղափոխվել մի թիմից մյուս թիմ: Ակումբի հանդեպ նվիրվածությունը տեղափոխվել է երկրորդ պլան»: