Բրունեյի սուլթանի եղբորորդին «Չելսիից» տեղափոխվել է «Լեսթեր»
«Չելսիի» հարձակվող Ֆաիկ Բոլկիախը կշարունակի կարիերան «Լեսթերում»:
17-ամյա հարձակվողը, ով Բրունեյի սուլթան Ջեֆրի Բոլկիախի եղբորորդին է, 2 տարի անցկացրել է «Չելսիի» համակարգում և լոնդոնցիների հետ պայմանագրի ժամկետի ավարտից հետո տեղափոխվել է «Լեսթեր»:
«Ուրախ եմ հաղորդել, որ ես երկարաժամկետ պայմանագիր եմ ստորագրել «Լեսթերի» հետ»,- գրել է Բոլկիախն իր Ինստագրամում:
Ըստ ESPN-ի տեղեկության՝ «Լեսթերի» սկաուտները որոշ ժամանակ հետևել են Բոլկիախին, իսկ հետո առաջարկել են նրան 3-ամյա պայմանագիր:
Պատրաստեց Անի Գաբուզյանը