Հանրապետությունում ցրտահարություն է սպասվում. Այգեգործները պետք է պատրաստ լինեն
![](https://168.am/wp-content/uploads/2016/02/garnik-petrosyan.jpg)
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանի տեղեկացմամբ` ծիրանենու ծաղկումը շարունակվում է, իսկ Արարատյան դաշտում առանձին հատվածներում այն ավարտին է մոտենում: «Կան եղանակներ, որոնք հնարավոր է օգտագործել, նվազեցնել ցրտահարության հետևանքները: Այգեգործները պետք է պատրաստ լինեն, պատրաստեն ծխակույտեր, բացասական ջերմաստիճանի ընթացքում օգտագործեն դրանք, այգիները ոռոգեն, եթե կա հնարավորություն»,- նշեց նա:
Գառնիկ Պետրոսյանի խոսքով` նախարարությունում թեժ գիծ է գործելու, անհրաժեշտության դեպքում քաղաքացիներին լրացուցիչ խորհուրդներ և ցուցումներ կտրվեն: