«Ջաբհաթ ալ-Նուսրան» հայտարարել է Ռուսաստանի նկատմամբ տարած հաղթանակի մասին. ջիհադիստները հարձակումներ են նախապատրաստում
Իսլամական «Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորումը հայտարարել է Սիրիայում նոր հարձակումների նախապատրաստության մասին, հայտնում է AFP գործակալությունը՝ հղում կատարելով ջիհադիստների ղեկավարներից մեկին:
«Ակնհայտ է, որ Ռուսաստանը պարտվել է, ու 48 ժամում «Նուսրան» կսկսի հարձակումները Սիրիայում»,- հայտարարել է գործակալության զրուցակիցը՝ նշելով, թե «առանց ռուսական ավիահարվածների մենք վաղուց կլինեինք Լաթաքիայում»: