Բաժիններ՝

Գերմանիան նախազգուշացնում է Անկարայում նոր ահաբեկչությունների մասին

Գերմանացի դիվանագետների տվյալներով՝ ստացվել են կոնկրետ նախազգուշացումներ ահաբեկչությունների մասին, որոնք նախապատրաստվում են Անկարայի առևտրային կենտրոններում, հայտնում է DW-ն:

Անկարայում Գերմանիայի դեսպանությունը նախազգուշացրել է Թուրքիայի մայրաքաղաքում գտնվող իր քաղաքացիներին ահաբեկիչների նոր հարձակումների մասին, որոնք կարող են տեղի ունենալ մոտ ապագայում:

Գերմանիայի դիվանագիտության ներկայացուցչության աշխատակիցները մարտի 15-ին դիմել են իրենց հայրենակիցներին՝ խնդրելով հնարավորության սահմաններում մնալ տանը և սպասել իրադարձությունների հետագա զարգացմանը:

Դեսպանությունը տեղեկացրել է նաև, որ Անկարայում սպառնալիքների պատճառով փակվել են գերմանական մանկապարտեզներն ու դպրոցները:
Հիշեցնենք, որ մարտի 13-ին Անկարայում տեղի է ունեցել ահաբեկչություն, որին զոհ է գնացել 37 մարդ, ևս 125 մարդ վնասվածք է ստացել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս