Disney-ը նոր ֆիլմ է նկարահանելու Ինդիանա Ջոնսի մասին
Disney կինոընկերությունը հերթական՝ թվով հինգերորդ, արկածային ֆիլմն է նկարահանելու հնագետ Ինդիանա Ջոնսի մասին: Այս մասին տեղեկացնում է CNN հեռուստաալիքը:
Ինչպես եւ նախորդ ֆիլմերում, Ինդիանա Ջոնսին մարմնավորելու է Հարիսոն Ֆորդը: Կինոնկարի ռեժիսորը Սթիվեն Սփիլբերգն է:
Սպասվում է, որ ֆիլմն էկրաններ կբարձրանա 2019 թվականի հուլիսի 19-ին: Դրա անվանումը դեռեւս հաստատված չէ:
Պրեմիերայի պահին կլրանա գլխավոր դերակատարի 77-ամյակը:
Ինդիանա Ջոնսի մասին կինոնկարները դրանց ստեղծողներին բերել են շուրջ 2 մլրդ դոլար: Հերոսապատումի նախորդ մասը՝ «Ինդիանա Ջոնսը եւ բյուրեղապակյա գանգի թագավորությունը», էկրաններ է բարձրացել 2008 թվականին եւ վարձույթում հավաքել է 786,6 մլն դոլար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: