Հայաստանի Հանրապետության գետերի 2016թ. գարնանային վարարումների տարրերի կանխատեսումը և հիդրոօդերևութաբանական բնութագրերը
Գարնանային վարարումների ծավալը, առավելագույն ելքի մեծությունը, սկիզբը և ավարտը, ձևավորման բնույթը պայմանավորված են մթնոլորտային տեղումների քանակով և բնույթով, ջերմային ռեժիմով, ձյան շերտի հաստությամբ, նրա ջրապարունակությամբ, ռելիեֆի առանձնահատկություններով և այլն: ՀՀ գետերի ջրային ռեժիմի այս փուլում անցնում է տարեկան հոսքի 25%-ից մինչև 80%-ը, որի արժեքը պայմանավորված է առանձին գետերի ջրհավաք ավազանների տեղական գործոնների ազդեցությամբ: