Բաժիններ՝

Թմրամիջոց՝ առաստաղի գաղտնարանում

Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում խուզարկություն են կատարել 1970 թ. ծնված Կարապետ Փ.-ի բնակարանում և կից օժանդակ կառույցներում:

Արդյունքում՝ նկուղի բետոնե առաստաղի կենտրոնական հատվածում գտնվող անցքի մեջ, պոլիէթիլենային թաղանթում, հայտնաբերվել է կանեփի չորացված զանգված:

Կարապետ Փ.-ն հայտարարել է, որ թմրանյութն իր օգտագործման համար է:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Քննությունը շարունակվում է:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս