Թուրքիայի ահաբեկչությունն իրականացրել է 24-ամյա երիտասարդը
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը պաշտոնապես հրապարակել է Անկարայի վերջին ահաբեկչությունն իրականացրած անձի ինքնությունը: Թուրքական «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ ահաբեկչությունն իրականացրել է 1992 թվականին ծնված, Կարսի գրանցում ուն եցող Սեհեր Չաղլա Դեմիրը:
Համաձայն ՆԳՆ տվյալների՝ Սեհերը 2013 թվականից անդամակցում է Քրդական բանվորական կուսակցությանը (PKK): Ավելի ուշ նա անցել է Սիրիա և պատրաստվել «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) կազմում:
Անկարայի վերջին ահաբեկչությունը տեղի է ունեցել մարտի 13-ի երեկոյան: Դրա հետևանքով զոհվել է 37 մարդ,ավելի քան հարյուրը վիրավոր են, ընդ որում 15-ի վիճակը< span> ծանր է: