«Ռուսաստանը Սիրիայից զորքերը դուրս չի բերում ինչ-որ մեկին դուր գալու համար». Սերգեյ Լավրով
Սիրիայում ՌԴ օդա-տիեզերական ուժերի գործողությունների դադարեցման որոշումը չի կայացվել ինչ-որ մեկին դուր գալու համար: Այս մասին, ըստ «Նովոստի» գործակալության՝ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Մեր օդա-տիեզերական ուժերի՝ Սիրիայում իրականացվող գործողությունների մասնակի դադարեցման մասին մեր որոշումը բխում էր այն հանգամանքից, որ Սիրիայում մեր ԶՈՒ առջև նախագահի կողմից առաջադրված խնդիները՝ ի պատասխան ՍԱՀ նախագահի խնդրանքի, ընդհանուր առմամբ իրականացվել են: Մեր խնդիրն էր ահաբեկչության դեմ պայքարում սիրական զինված ուժերի հնարավորությունների ամրապնդումը: Սիրիական բանակը վերականգնել է իր դիրքերը կարեւորագույն ուղղություններով, հետևաբար՝ ՌԴ ԶՈՒ առջեւ դրված խնդիրները կատարվել են»,- ասել է Լավրովը:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանի գործողությունները բխում են սիրիական ժողովրդի, ինչպես տաեւ մերձավորարեւելյան տարածաշրջանի շահերից: