Դաշնակցականներն իրենց պահվածքով արագությամբ նմանվեցին իշխանության ներկայացուցիչներին. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՅԴ նորաթուխ պատգամավոր Կարեն Շահմուրադյանին թերևս դուր չի եկել օրենսդիր աշխատանքը, նա արդեն երկու օր է՝ ժամը 12:00-ի գրանցումից հետո խրամատը վազքով լքողներից առաջ է «թռնում» դահլիճից։ Ընդհանրապես, ՀՀԿ-ի հետ կոալիցիայից հետո ՀՅԴ-ական պատգամավորները երկար չեն մնում Աժ դահլիճում։
Ի դեպ, խորհրդարանում դեռևս ընդդիմադիր կարգավիճակը պահպանող դաշնակցականներն իրենց պահվածքով արագությամբ նմանվեցին իշխանության ներկայացուցիչներին։ ՎՊ նախագահի տեղակալ Արա Նռանյանը երեկ հրաժարվել է մեր լրագրողի հարցերին պատասխանել՝ նրան ուղղորդելով մամլո խոսնակի մոտ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: