Պետությունը պետք է գույքագրի գյուղացիական վարկերը
«Վարկերը բեռ են գյուղացիների համար, մենք պետք է գործուն միջոցներ ձեռնարկենք նրանց վիճակը թեթևացնելու համար»,- այսօր ԱԺ նիստում հայտարարությունների ժամին ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նա նշեց, որ 1.4 մլն վարկեր կան, որից 150 հազարը գյուղացիական վարկեր են, որոնք պետությունը պետք է կարողանա գույքագրել՝ հասկանալու համար դրանք իրենցից ին՞չ են ներկայացնում, տույժ ու տուգանքները հիմնավո՞ր են, թե՞ պետության ստեղծած միջավայրն է նման իրաավիճակի պատճառ հանդիսացել:
Կառավարությունը պետք է ձեռք մեկնի, սա ոչ ստանդարտ լուծում է պահանջում»,- նշեց Մելքումյանը: