Բակո Սահակյանը մի շարք օրենքներ է ստորագրել
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը մի շարք օրենքներ է ստորագրել:
Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ Նախագահն ստորագրել է «Զբաղվածության մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հաստատագրված վճարների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Հասարակական կազմակերպությունների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» ԼՂՀ օրենքները: