Ինչո՞ւ է ՏՄՊՊՀ-ն ընկել ՏՏ ոլորտի հետևից

Այսօր ԱԺ նիստում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2016 թ. գործունեության ծրագրի քննարկման ժամանակ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, թե տպավորություն է, որ ՏՄՊՊՀ-ն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հետևից է ընկել՝ հանգիստ թողնելով խոշոր օլիգարխներին:

Է.Մարուքյանը ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանից հետաքրքրվեց, թե ի՞նչն է պատճառը, որ հանձնաժողովն ուսումնասիրություններ է սկսել «Հայկական ծրագրեր» ընկերությունում:

«Ընկերությունն արդար չէ իր ներկայացրած դիրքորոշման մեջ»,- հայտարարեց Ա.Շաբոյանը:

Ըստ նրա՝ անցած տարի «Հայկական ծրագրերը» բարձրացրել է իր ապրանքների՝ ծրագրերի, գները: Ա.Շաբոյանը նշեց, որ ընկերությունը տվյալ ոլորտում մեծ կշիռ ու ազդեցություն ունի, ավելին՝ նրանց առաջարկած ծրագրերի սպասարկումը միայն ընկերությունը կարող է իրականացնել: ՏՄՊՊՀ-ն տեղեկատվություն է պահանջել գների բարձրացման հիմքերի մասին, իսկ ընկերությունը, Ա.Շաբոյանի խոսքով, պատասխանել է, որ բացառապես իր զգացողություններով է առաջնորդվում գները բարձրացնելու ժամանակ, և չի ներկայացրել, թե ինչ ծախսեր է անում, գնագոյացումն ինչպես է լինում:

«Հանձնաժողովը վարույթ հարուցեց տեղեկատվություն չներկայացնելու համար: Սա է ողջ տեղեկատվությունը, կարող եմ փաստեր ներկայացնել»,- ասաց Ա.Շաբոյանը՝ հավելելով, որ «Հայկական ծրագրերը» դիմել է դատարան, բայց հայտը հետ են վերադարձրել, քանի որ դատարանը չի կարող գերիշխող դիրք ունենալու մասին որոշում կայացնել, իսկ ՏՄՊՊՀ-ն այդպես էլ տեղեկատվություն չունի ընկերության վերաբերյալ:

Տեսանյութեր

Լրահոս