Բաժիններ՝

Չինաստանում կառուցվելու է թափոնների վերամշակման՝ աշխարհում խոշորագույն էլեկտրակայանը

Չինաստանի Շենչժեն քաղաքի իշխանությունները պլանավորում են կառուցել աշխարհում խոշորագույն էլեկտրակայանը, որը կաշխատի թափոնների այրման հաշվին: Այդ մասին գրել է «Ժենմին ժիբաո» թերթը՝ տեղեկացնելով, որ քաղաքում կկառուցվեն երեք այդպիսի էլեկտրակայաններ, որոնցից մեկը կդառնա աշխարհում խոշորագույնը. այն կկարողանա օրական վերամշակել 5 հազար տոննա աղբ:

Շենչժենի քաղաքային վարչակազմի տնօրեն Վան Գոբինն ասել է, որ խոշորագույն Էլեկտրակայանը կկարողանա վերամշակել քաղաքի բոլոր թափոնների մեկ երրորդը: Պլանավորվում է, որ այն կգործարկվի 2018 թվականին, իսկ շինարարությունը կսկսվի 2016 թվականի վերջին:

Նրա խոսքով՝ 2018 թվականին աղբի այրմամբ աշխատող երեք նոր էլեկտրակայանները կկարողանան օրական վերամշակել 10,3 հազար տոննա թափոններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս