Մահացել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Լլոյդ Շեփլին
ԱՄՆ-ում մահացել է ամերիկացի մաթեմատիկոս, տնտեսագիտության գծով Նոբելյան մրցանակի դափնեկիր Լլոյդ Սթաուել Շեփլին: Այս մասին տեղեկացնում է Washington Post թերթը:
Թերթի տվյալներով՝ շուկաների կայուն բաշխման եւ կազմակերպման տեսության բնագավառի աշխատությունների հեղինակ 92-ամյա Լլոյդ Սթաուել Շեփլինը մահացել է մարտի 12-ին Թուսոն քաղաքում (Արիզոնայի նահանգ): Ինչպես նշել է հրատարակությունը՝ վկայակոչելով Շեփլիի որդուն, մաթեմատիկոսը մահացել է ազդրի կոտրվածքից հետո առաջացած բարդությունների հետեւանքով:
Լլոյդ Սթաուել Շեփլին ծնվել է1923 թվականի հունիսի 2-ին: 2012 թվականին Քրիստոֆեր Սիմսի հետ համատեղ ստացել Է տնտեսագիտության գծով Նոբելյան մրցանակ: Շեփլին մեծ ավանդ Է ներդրել տեսական եւ տնտեսական տնտեսագիտության բնագավառում, համարվում Է «խաղերի տեսության տիտաններից» մեկը: