Բաժիններ՝

Բժիշկ Վեյլը բացահայտել է արագ քնելու գաղտնիքը

Բոլոր նրանք, ովքեր երբևէ քնի խանգարումներ են ունեցել, իրենց վրա զգացել են դրա բացասական ազդեցությունը, ապա ցանկալի է, որ հետևեն բժիշկ Վեյլի խորհրդին:

Բժիշկ Անդրյու Վեյլը բացահայտել է մի պարզ հնարք, որը կօգնի արագ քնել:

Բժիշկը մասնավորապես խոսում է շնչառության կարգավորման մասին: Իսկ իր մեթոդն անվանել է «4-7-8» շնչառական վարժություն:

Այս վարժությունը չափազանց պարզ է և հեշտ: Բացի այդ, այն նաև շատ արդյունավետ է, քանի որ օգնում է քնել մեկ րոպեից էլ շուտ: Ձեզանից ոչ մի սարք չի պահանջվի:

Բժիշկ Վեյլը բացատրում է՝

1. Նախ՝ պետք է բերանով դուրս բերել թթվածինը թոքերից՝ բարձր ձայներ արձակելով:

2. Ապա՝ փակել բերանը, և քթով հանգիստ շունչ քաշել՝ հաշվելով մինչև չորսը:

3. Յոթ վայրկյան շունչը պահել:

4. Ամբողջովին դուրս բերել թթվածինը բերանով՝ կրկին ձայներ արձակելով, այս դեպքում հաշվեք մինչև ութը:

5. Սա՝ մեկ պրոցեդուրան, կրկնեք նույնը ևս 3 անգամ:

Ըստ բժիշկ Վեյլի՝ պետք է կենտրոնանալ ներշնչելու և արտաշնչելու վրա: Այսպիսով, կհանգստացնեք ուղեղի աշխատանքն ու կիջեցնեք սրտի զարկերը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս