Բաժիններ՝

83 պատրոն. ծառայակցի կողմից սպանված Գեւորգի հարազատների ցավը չի մեղմվի. news.am

2014թ. հուլիսի 18-ին ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետերից մեկում 14 տարվա ազատազրկման դատապարտված Արմեն Սարգսյանն իրեն ամրակցված գնդացրից 83 փամփուշտ է արձակել իր ծառայակից Գեւորգ Ավագյանի ուղղությամբ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց սպանված զինծառայողի մորաքույրը` Մայրանուշ Դավթյանը:

«Հնարավոր չէր դեմքը վերականգնել, «ցանց» էր սարքել երեխուն, 93 պատրոնից 83-ը կպել էր: Ինքը դիտավորյալ ա արել` դեմից, հետեւից, դուշմանավարի, էլ տեղ չի թողել երեխու վրա: Էդ զենքը տվել էին թուքրից պաշտպանվեր, ոչ թե ընկերոջը սպաներ»,-ասել է սպանված զինծառայողի մորաքույրը:

Մայրանուշ Դավթյանի խոսքով`Գեւորգի ընտանիքը դժգոհ է ՀՀ Վերաքննիչ դատարանի մարտի 14-ի որոշումից, որով գործով մեղադրյալ Արմեն Սարգսյանի պատժի ժամկետը, տուժող եւ մեղադրող կողմերի բողոքի համաձայն, փոփոխվեց. առաջին ատյանի`11 տարվա ազատազրկումը 3 տարով երկարեցվեց:

«Ցավը չմեղմվեց, իրան մի հատ սրտին դիպուկ կգյուլեի, որ ինքը էս օդը չշնչեր: Չնայած`14 տարին էլ ա հերիք, որ բերդից դուրս չգա: Բայց մեր ցավը մեղմելու համար պիտի դա ցմահ նստեր»,- նշել է  սպանվածի մորաքույրը:

Անդրադառնալով դատապարտյալ Արմեն Սարգսյանին պնդմանը, թե ինքը արարքը կատարել է զայրանալով Գեւորգի հայհոյանքից` Մայրանուշ Դավթյանը վստահեցրել է, որ իր քրոջորդին չի հայհոյել:

«Պոստում երեխեն ասել ա` արի փոխարինի, ժամանակը լրացել ա, իրանց մոտ տենց գրված օրենք ա եղել: Ինքը լավ տղա ա ուզել ձեւանալ, ասել ա` չեմ գա, Գեւորգն ասել ա` ո՞նց թե չես գա, ուրեմն դու գրված օրենքը խախտում ես: Ինքը էդ րոպեին քֆուր չի տվել, սահմանված կարգով պահանջել է գալ ու հերթափոխել, նա էլ հրաժարվել ու կրակել ա»,-պնդել է սպանվածի մորաքույրը` հավելելով, որ Գեւորգը մեկուկես տարվա, իսկ դատապարտյալ Արմենը 6 ամսվա ծառայողներ են եղել:

Մանրամասներն` սկզբնաղբյուր կայքում:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս