ՌԴ-ն՝ Ադրբեջանի փրկօղակ. Դավիթ Շահնազարյանը բացահայտում է Պեսկովի ուղերձները. «Առավոտ»

Մարտի 10-ին Սարգսյան-Պուտին բանակցությունների հաջորդ օրը Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ԼՂ խնդրի կարգավորման թեմայի վերաբերյալ պարզաբանում ներկայացրեց ՏԱՍԱ-ին՝ ասելով. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը կարող են գտնել միայն դրա մասնակիցները, այլ ոչ թե միջազգային միջնորդները։ Դրա հետ մեկտեղ, Ռուսաստանը հետեւողականորեն աշխատում է միջազգային ձեւաչափերում նման լուծմանը աջակցելու համար։ Իրոք, գոյություն ունեցող միջազգային ձեւաչափերում, լինելով այդ ձեւաչափերի պատասխանատու մասնակից, Ռուսաստանը շարունակում է ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ հետևողական աշխատանքը։ Սակայն ինչ-որ վերջնական լուծումներ, վերջնական նախաձեռնություններ կարող են բխել միայն հենց հակամարտության մասնակիցներից։ Ո՛չ միջազգային միջնորդները, ո՛չ Ռուսաստանը չեն կարող կարգավորել հակամարտությունը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի փոխարեն»։

Կրեմլի խոսնակի նշյալ մեկնաբանաթյուններին անդրադառնալով՝ Դավիթ Շահնազարյանը ասաց. «Ասվում է, որ կարգավորումը կողմերի ձեռքին է, այլ ոչ թե միջնորդների։ Սովորաբար նման հայտարարություններ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահաթյան կողմից արվում էին այն շրջանում, երբ բանակցային   գործընթացում ընդգծված պասիվություն է, բանակցային գործընթացը գրեթե փակուղային իրավիճակում էր։ Մինչդեռ հիմա ԵԱՀԿ ՄԽ-ն ունի կոնկրետ ծրագիր, հետևաբար Կրեմլը նման հայտարարությամբ հերթական անգամ ցույց է տալիս, որ դեմ է միջնորդների առաջարկած միջոցառումներին ՝ զինադադարի խախտումների քննությունների մեխանիզմ կիրառելու գաղափարի կյանքի կոչմանը։

Պեսկովի հաջորդ դիտարկումն առավել քան տարօրինակ է, երբ նա նշում է ԼՂ հակամարտության կարգավորման գոյություն ունեցող միջազգային ձեւաչափերի մասին։

Ողջ հայտարարության մեջ ընդհանրապես չի հիշատակվում ԵԱՀԿ Մինսկի խմբի եոանախագահաթյան մասին։ Ի՞նչ «միջազգային ձեւաչափերի» մասին է խոսքը, երբ պաշտոնական Բաքվի հետևողական ջանքերին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ճեւաչափը փոխելու ուղղությամբ, հակադարձել են Միացյալ Նահանգները, ՆԱՏՕ-ն, Գերմանիան՝ նաեւ որպես ԵԱՀԿ նախագահող երկիր, վերջերս էլ՝ Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ տիկին Ֆեդերիկա Մոգերինին, երբ հստակ ընդգծեցին, որ ԼՂ հակամարտության կարգավորման միակ հարթակը ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունն է, եւ որին նրանք բոլորն ամբողջությամբ սատարում են, եւ իրականում ԼՂ հակամարտության կարգավորման որեւէ այլ միջազգային մարմին գոյության չունի։ Պեսկովի հայտարարությունը հաստատում է, որ Ռուսաստանը սատարում է Ադրբեջանի ջանքերին ՝ ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների ձեւաչափը կազմալուծելու կամ առնվազն այն ընդլայնելուն»։

Ըստ Դավիթ Շահնազարյանի՝ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակի հայտարարարության հաջորդ ուշագրավ պահն այն է, որ նա նշում է, թե՝ Ռուսաստանը հետևողական աշխատում է միջազգային ձեւաչափերում նման լուծմանն աջակցելու համար.

«Ակնհայտ է, որ այժմ բան կարգա­վորման մասին խոսելն իրատեսա­կան չէ։ Աշխարհաքաղալական, տարածաշրջանային զարգացում­ների կարեւրագույն այն խնդիրը, որն իրենց աոջեւ հիմա դրել են ԵԱՀԿ Սինսկի խումբն ու, մասնա­վորապես, ԱՄՆ-ն՝ դա հակամարտության վերահսկո­ղությունն է, որպեսզի նոր լարվա­ծություն չբռնկվի։ Այսինքն՝ ՌԴ-ն այս հայտարարությամբ նպատակ է հետապնդում արձանագրել, որ շարունակելու է այն քաղաքակա­նությունը, ինչը մինչ այժմ էր որդեգրել, այսինքն ՝ անընդհատ փոր­ձել դիմադրել ԵԱՀԿ Սինսկի խմբի եռանախագահողների կողմից ներ­կայումս իրականացվող քայլերին։ Ռուսաստանի կողմից այս քաղա­քականությունն ուղղակիորեն բխում է Ադրբեջանի շահերից»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս