Բաժիններ՝

ԵՄ-ն ամռանը կվերանայի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտնել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցը կքննարկվեն ամռանը կայանալիք գագաթաժողովին, հայտնում է RIA Novosti-ն:

«Մեր օրակարգում դրված է Ռուսաստանը, մենք տարուց ավելի չենք քննարկել հարաբերությունները: Դա չի լինի պատժամիջոցների քննարկում, դրանք երկարաձգվել են մի քանի օր առաջ: Տնտեսական պատժամիջոցներին մենք կվերադառնանք միայն ուշ՝ ամռանը Եվրախորհրդի նիստի ժամանակ»,- ասել է Մոգերինին:

Հիշեցնենք, որ ԵՄ-ն որոշում է կայացրել երկարաձգել Ուկրաինայի ու Ռուսաստանի քաղաքացիների ու իրավաբանական անձանց դեմ անհատական պատժամիջոցները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս