Բաժիններ՝

Գևորգ Սաֆարյանի գործով մեղադրական եզրակացությունը չի հաստատվել. դատախազը գործն ուղարկել է լրացուցիչ քննության

Դատախազը չի հաստատել Գևորգ Սաֆարյանի գործով ՀՔԾ քննիչի կողմից կազմված մեղադրական եզրակացությունը: Ինչպես 168.am-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից, գործն ուղարկվել է լրացուցիչ քննության: Նշենք, որ օրեր առաջ այս գործով նախաքննության ավարտ էր հայտարարվել և գործն ուղարկվել էր դատախազին:

Նշենք, որ ՀՀ քրեական օրենգսիրքը նախատեսում է, որ ստորագրելով մեղադրական եզրակացությունը` քննիչը նույն օրը քրեական գործն ուղարկում է նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:  Դատախազը մեղադրական եզրակացությամբ գործը ստանալուց հետո` 5 օրվա ընթացքում, պարտավոր է ընդունել հետևյալ որոշումներից մեկը` հաստատել մեղադրական եզրակացությունը, իր որոշմամբ մեղադրանքի ձևակերպումից հանել առանձին կետեր, որակել հանցագործությունն այն օրենքին համապատասխան, որն, ի տարբերություն մեղադրական եզրակացությամբ կատարված որակումից, նախատեսում է նվազ ծանր պատասխանատվություն, և այդ փոփոխություններով հաստատել մեղադրական եզրակացությունը, իր ցուցումներով գործը վերադարձնել քննիչին` լրացուցիչ քննություն կատարելու կամ մեղադրական եզրակացությունը վերակազմելու համար, կասեցնել քրեական գործով վարույթը, կարճել քրեական գործի վարույթը կամ դադարեցնել քրեական հետապնդումը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս