Շարմազանովի պատասխանը՝ Օսկանյանին

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը արձագանքել է պատգամավոր Վարդան Օսկանյանի այն հայտարարությանը, թե Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը, իր թերություններով հանդերձ, նաև մեծ հաջողություններ է ունեցել՝ հատկապես այսօրվա տնտեսական և արտաքին քաղաքականության հարցերի ֆոնին։

Լրագրողների հետ զրույցում Էդուարդ Շարմազանովը նշեց, որ իր համար նորություն չէ այն, որ՝  «Բայց եթե պարոն Օսկանյանի հիշողությունը չի դավաճանում, պետք է հիշի, որ քաղաքական գործընթացների պատասխանատուն 1999 թվականից նաև ՀՀԿ-ն է: Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում կառավարության ղեկավարը երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանն էր, ով Հանրապետական կուսակցության նախագահն էր։

Եվ, եթե Հանրապետականի ուսերին են դնում իրենց կարծիքով ձախողումները, պետք է մի փոքր օբյեկտիվ լինել և հիշել, որ եթե 1998 թ. մինչև 2007 թ. մենք ունեցել ենք տնտեսական հաջողություններ, այդ հաջողություններն ինչքան իրենցն են իրենք համարում, այնքան էլ Հանրապետական կուսակցության ն են և վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կառավարությանը։ Այնպես որ, կարիք չկա արհեստականորեն բաժանում կատարել։ ՀՀԿ-ն 1999 թ. մինչ օրս Հայաստանում ընթացող բոլոր քաղաքական գործընթացների, թե՛ դրականի, թե՛ բացասականի պատասխանատուն է»,- ասաց Շարմազանովը:

Անդրադառնալով Վարդան Օսկանյանի հայտարարությանը, թե 2008 թ. մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ պատաասխանատվություն է կրում այդ ժամանակվա իշխանությունը՝ Շարմազանովը նշեց, որ բոլոր պրոցեսների վերաբերյալ միշտ, ցանկացած պարագայում պատասխանատուն իշխանությունն է։ «Բայց պատասխանատուն և մեղավորը տարբեր բաներ են։ Կա քննություն, ես չեմ ուզում իրավական խնդիրների մեջ մտնել, բայց կա չգրված օրրենք՝ քաղաքական գործընթացների համար նախևառաջ իշխանությունն է պատասխանատու»։

Հարցին, թե ե՞րբ է իշխանությունը կրելու այդ պատասխանատվությունը, որ ժողովուրդն էլ զգա դա, ԱԺ փոխնախագահը պատասխանեց. «Պատասխանատվությունը տարբեր ձևով է լինում։ Անպայման չէ, որ դա ազատազրկում լինի կամ իրավական որևէ հետևանք։ Պատասխանատվություն ասելով՝ ես նկատի ունեմ քաղաքական պատասխանատվություն։ Եվ ցանկացած քաղաքական պատասխանատվության պատասխան տալիս է հանրությունը ընտրությունների ժամանակ։ Եթե ժողովուրդը դրական գնահատի իշխանությունների գործունեությունը, կողմ կքվեարկի, եթե չի վստահի Հանրապետականին, կողմ չի քվեարկի։ Այստեղ որևէ մեծ դժբախտություն չի լինի»։

Տեսանյութեր

Լրահոս