Բաժիններ՝

Հանրապետության տարածքին արկտիկական ցուրտ օդային զանգվածներ են մոտենում

«Նման տաք եղանակ մինչև մարտի վերջ էլ չենք ունենա: Մոտ 30 օր շուտ եկած գարունը հենց այսօրվանից ետ կնահանջի: Հանրապետության տարածքին Սկանդինավիայի տարածքից մոտենում են արկտիկական ցուրտ օդային զանգվածներ, նրանք մեր երկիր կներխուժեն մարտի 15-ից: Օդի ջերմաստիճանը մարտի 15-16 կնվազի 10-12 աստիճանով, Շիրակում, Կոտայքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային բնակավայրերում, Սյունիքի նախալեռներում նույնիսկ ձյուն կտեղա: Մարտի 15-ից ցերեկը օդի ջերմաստիճանը չի բարձանա +10-ից»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս