Հիդրոօթերևութաբանները նախազգուշացրել են Մոսկվայում սպասվող ցրտերի մասին

Եղանակի կանխատեսման «Ֆոբոս» կենտրոնի հիդրոօթերևութաբանները հայտնել են, որ Մոսկվայում սպասվում են սառնամանիքներ, տեղեկացնում է «Նորությունների ռուսական ծառայությունը»:

Հաղորդվում է, որ սպասվում են արկտիկական ցրտեր, որոնք կշարունակվեն մինչև ամսվա վերջ: Սպասվում են նաև ուժեղ քամիներ: Ջերմաստիճանը Մոսկվայում շարունակելու է նվազել:

«Շաբաթվա երկրորդ կեսին ցրտերին կմիանան նաև տեղումները, իսկ հաջորդ հանգստյան օրերին կլինի Արմագեդոն: Կլինի ուժեղ քամի, գիշերը՝ թեթև ցրտահարություն, ցերեկը լավագույն դեպքում կլինի 0 աստիճան»,- հայտնել են «Ֆոբոսից»:

Տեսանյութեր

Լրահոս