Բաժիններ՝

Գյումրիում տապալված աշուղ Շերամի և Ջիվանու արձանները տեղափոխվել են հեղինակի արվեստանոց

Tsayg.am-ը գրում է. Մարտի 13-ի լուսադեմին «Օպել» մակնիշի ավտոմեքենան հարվածել է Գյումրու կենտրոնական զբոսայգու դիմաց տեղադրված աշուղ Շերամի և Ջիվանու արձաններին: Արդյունքում արձաններն ընկել են պատվանդանից ու կոտրվել: Վթարից տուժածներ չկան: Քանդակները տեղափոխվել են հեղինակի արվեստանոց: Քանդակագործ Արտուշ Պապոյանի փոխանցմամբ նորոգման մեծ աշխատանք կա կատարելու: Ճշտվում է վնասի չափը: ԱՊՊԱ գործակալության եզրակացության պատրաստ լինելուց հետո միայն արձանները կվերականգնվեն:

https://www.youtube.com/watch?v=xxpnqRc5HjQ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս