Անկարայում պայթյունն իրագործած կնոջ ինքնությունը պարզվել է

Անկարայի կենտրոնական Քըզըլայ հրապարակի կանգառում պայթած ավտոմեքենայում հայտնաբերված կնոջ մարմինը պատկանում է Բալիքեսիրի համալսարանի ուսանող Սեհեր Չաղլա Դեմիրին: Այս մասին հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները` հղում կատարելով Թուրքիայի ՆԳՆ-ին եւ Առողջապահության նախարարությանը: Կնոջ ինքնությունը պարզվել է նրա մատնահետքերի միջոցով: Նախնական տվյլաներով` Սեհեր Չաղլա Դեմիրը մի տղամարդու հետ Անկարա է ժամանել 5 օր առաջ: Նրանց օգտագործած ավտոմեքենան 10 օր առաջ առեւանգվել էր Ուրֆայում:

Նշվում է, որ ներկայում դատական գործ է ընթանում Սեհեր Չաղլա Դեմիրի եւ նրա 4 ընկերուհիների` Համիդայի, Քադերի, Սուեյա Սաքլըի եւ Եշիմ Աքյուրեքի նկատմամբ: Նրանք մեղադրվում են այն բանում, որ կապեր են ունեցել Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ:

Ներկա դրությամբ Անկարայում ահաբեկչական պայթյունի հետեւանքով մահացածների թիվը հասել է 37-ի: 125 մարդ վիրավորվել է, որոնցից 20-ի վիճակը ծայրահեղ ծանր է:

Թուրքիայի մայրաքաղաքում վերջին 5 ամսում սա 3-րդ ահաբեկչկան պայթյունն է: Առաջին ահաբեկչական պայթյունը տեղի էր ունեցել անցյալ տարվա հոկտեմբերի 10-ին Անկարայի երկաթուղային կայարանի մոտ: Այն ժամանակ մահացել էին 109 քաղաքացիներ: Երկրորդ պայթյունն իրագործվել էր այս տարվա փետրվարի 17-ին, որը խլել էր 29 քաղաքացիների կյանք:

Տեսանյութեր

Լրահոս