Օսկանյանը հերքում է, թե իր ստեղծելիք կուսակցությունը կապ ունի Ռոբերտ Քոչարյանի հետ

ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե իր կողմից կուսակցություն ստեղծելը բացարձակ կապ չունի Ռոբերտ Քոչարյանի վերադարձի հետ, թեև ինքն իրեն չի տարանջատում Քոչարյանից:

«Ես այդպիսի խնդիր չունեմ: Ես Վարդան Օսկանյանի ռեսուրսով եմ պատրաստվում ժողովրդի քվեն ստանալ՝ մեր անելիքներով ու մեր ծրագրով»,- հայտարարեց Օսկանյանը:

Ըստ նրա՝ Ռ.Քոչարյանի իշխանությունը թե՛ բազմաթիվ թերություններ և թե՛ մեծ հաջողություններ է ունեցել` հատկապես այսօրվա տնտեսական իրավիճակի ու արտաքին քաղաքականության ֆոնին: Վ.Օսկանյանի համոզմամբ՝ հայ ժողովուրդը շատ հարցերում դրականորեն է հիշում այդ շրջանը և պետք չէ ամեն ինչ սևացնել:

Հարցին, թե կօգնի՞ Քոչարյանի անունը իր կուսակցությանը, Օսկանյանը պատասխանեց, թե կուսակցությունը կլինի, կաշխատեն, ժողովուրդն իր գնահատականը կտա: Նա չմանրամասնեց, թե ովքե՞ր են լինելու այդ նոր կուսակցությունում: Հարցին, թե հնարավո՞ր է, որ նախկին ԲՀԿ-ականները՝ Ստեփան Մարգարյանը, Վահե Հովհաննիսյանը կամ Էլինար Վարդանյանը լինեն, Օսկանյանը պատասխանեց. «Ոչ հաստատելու եմ, ոչ հերքելու եմ: Այն պահին, երբ վերջնական որոշում կլինի կիմանաք»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031