Վենետիկի հանձնաժողովի պատվիրակությունը գալիս է Հայաստան
![](https://168.am/wp-content/uploads/2016/03/YO.jpg)
Վենետիկի հանձնաժողովի պատվիրակությունը մարտի 14-ից 16-ը կգտնվի Հայաստանում: Ինչպես հայտնում է հանձնաժողովի կայքը, այցի նպատակն է քննարկել ընտրական օրենսգրքի նախագիծը:
Ընտրական օրենսգրքի նախագիծն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, որի կայքից էլ հասարակությունն առաջինը հնարավորություն ունեցավ ծանոթանալ նոր օրենսգրքի դրույթներին: