Բաժիններ՝

Միլիոնավոր բրազիլացիներ դուրս են եկել փողոցներ՝ պահանջելով երկրի նախագահի հրաժարականը

Ավելի քան 3 մլն բրազիլացի մարտի 13-ին դուրս է եկել երկրի փողոցներ՝ պահանջելով երկրի նախագահ Դիլմա Ռուսեֆի հրաժարականը: Սան-Պաուլուում, որը ավանդաբար համարվում է ընդդիմադիր քաղաք, ըստ ոստիկանության տեղեկությունների, փողոց է դուրս եկել 1,4 միլիոն մարդ:

Ռիո դե Ժանեյրոյում հականախագահական ցույցին մասնակցել է մոտ 1 միլիոն մարդ: Բրազիլիայի մայրաքաղաքում և երկրի 200 այլ քաղաքներում նույնպես անցկացվել են բողոքի զանգվածային ակցիաներ, հայտնում է AP-ն:
Ընդհանուր առմամբ՝ բրազիլական ոստիկանությունը տեղեկացրել է ավելի քան 3 մլն ցուցարարի մասին ողջ երկրում:

Բողոքի ցույցերը երկրում սկսվել են այն բանից հետո, երբ Ռուսեֆը հրաժարվել է հրաժարական ներկայացնել: Առաջին անգամ բողոքի ցույցերին միացել է նաև պաշտոնական ընդդիմությունը: Այդկերպ կուսակցությունները հույս ունեն ազդել խորհրդարանի պատգամավորների վրա, որպեսզի նրանք քվեարկեն նախագահին իմփիչմենթ հայտնելու օգտին, որի մանդատը պաշտոնապես լրանում է 2018 թվականի վերջին:

Ռուսեֆի վարկանիշը հազիվ է հասնում 10 տոկոսի: Հարցումների համաձայն՝ բրազիլացիների 60 տոկոսը կողմ է նրա իմփիչմենթին:

Նրան մեղադրում են երկրի պատմության մեջ վատագույն ռեցեսիայի ու կոռուպցիոն սկանդալի մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս