Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած ավտովթարից տուժածների վիճակը ծանր է
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում մարտի 13-ին՝ ժամը 09:40-ին, ահազանգ էրստացվել, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի Վերին Ախտա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և փրկարար ջոկատը:
Պարզվել է որ, դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Սևան 45-րդ կմ-ում «Միցուբիշի Պայերո» մակնիշի 01 FR 077 պետհամարանիշի (վարորդ՝ 1993թ. ծնված Է. Գ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամուրջի հենասյուներին: Ինչից վարորդ Է. Գ.-ը և ուղևորներ Տ. Կ.-ը (1989թ. ծնված) և Տ. Կ.-ը (1994թ. ծնված), արգելափակվել են ավտոմեքենայի սրահում: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տուժած Տ. Կ.-ը դուրս է բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել Տ. Կ.-ին ով հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները դուրս են բերել վարորդ Է. Գ.-ին և տեղափոխել Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները ավտոմեքենան տեղափոխել են ավտոքարշակի վրա: