Բաժիններ՝

Գյումրիում տապալել են աշուղներ Ջիվանի և Շերամի քանդակները

Գյումրիում մարտի 13-ի գիշերը տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով տապալվել է Կենտրոնական զբոսայգու դիմաց գտնվող աշուղներ Ջիվանուն եւ Շերամին նվիրված արձանախումբը: Գյումրեցի քանդակագործ Արտուշ Պապոյանի աշխատանքը լուրջ վնասներ է կրել ու դեֆորմացվել, վնասվել են հիմնականում արձանների ձեռքերի ու ոտքերի հատվածները:

Ոստիկնությունից հայտնել են, որ դեպքը տեղի է ունեցել մարտի 13-ի գիշերը` ժամը 03:04-ի սահմաններում: «Օպել» մակնիշի մեքենան բախվել է քանդակին և վնասել այն: Արձանի կրած վնասի չափի մասին կհստակեցվի ավելի լուրջ ուսումնասիրությունից հետո:

Արմենուհի Մխոյան
Լուսանկարը` Մանվել Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս