Ահաբեկչություն Անկարայում. զոհերի թիվը հասնում է 3 տասնյակի
Նվազագույնը 27 մարդ է զոհվել, շուրջ 75 մարդ տուժել է այսօր Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով: Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով Թուրքիայի անվտանգության ուժերի ներկայացուցչին: 
Կանգառում կայանած ավտոբուսի մոտ պայթեցվել է պայթուցիկով լի ավտոմեքենա: Ահաբեկչությունը տեղի է ունեցել Աթաթուրքի ճեմուղու ավտոբուսային կայարանի մերձակայքում: 
Թուրքական իշխանությունների տեղեկություններով՝ ավտոմեքենայում եղել են զինվորականներ: Պայթյունը որոտացել է այն շրջանում, որտեղ գտնվում են խորհրդարանն ու Թուրքիայի պաշտպանության նախարարության շենքը: 
Դեպքի վայրը շրջապատված է, աշխատում են փրկարար ծառայություններն ու շտապօգնության աշխատակիցները: 

