«Սուարեսն այսօր չէր խաղում, որովհետև այս մրցաշրջանում նա խաղացել է 850 հազար րոպե». Լուիս Էնրիկե
«Բարսելոնայի» գխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կիսվել է Իսպանիայի առաջնության 29-րդ տուրում «Խետաֆեի» հետ անցկացրած խաղից ստացած տպավորություններով (6:0):
«Գրեթե մեր բոլոր ֆուտբոլիստները վերականգնվել են վնասվածքներից և հիմա շարքում են: Դա բարերար պահ է մրցակցության համար:
Մենք լրջորեն էինք վերաբերվում խաղին, խաղում էինք լավ տեմպով, ճշգրիտ և արագ գնդակի տեղափոխություններ էինք կատարում:
Սուարեսը՞: Նա այսօր չէր խաղում, որովհետև այս մրցաշրջանում նա խաղացել է 850 հազար րոպե: Ես «Բարսելոնայի» մարզիչն եմ և ես որոշել էի, որ նա այսօր չի խաղա: Զվարճալի է մարզել «Բարսելոնան»: Եթե ինչ-որ մեկը չի խաղում, հարցնում են, ինչու՞: Եթե խաղում է, ապա ուրիշ հարց. չէ՞ որ կարելի էր թողնել հանգստանալու»,- ասել է Էնրիկեն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը