Վարդան Սրմաքեշի ընկերների անակնկալը գյումրեցի բազմազավակ անօթևան ընտանիքին
![](https://168.am/wp-content/uploads/2016/03/180c2a47b5fa5830b01cd3f4de433a63.jpg)
Այսօր Գյումրու խարխուլ տնակներից մեկում պատսպարված, 4 մանկահասակ երեխաներ ունեցող և հինգերորդին սպասող երիտասարդ ընտանիքին «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները հանձնեցին նորակառույց, լուսավոր և կահավորված բնակարանի բանալիներ: Բնակարանը ի պատիվ շվեյցարահայ գործարար, բարերար, «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահ Վարդան Սրմաքեշի, նրա ծննդյան օրվա առթիվ, անօթևան ընտանիքին նվիրաբերվեց վերջինիս ընկերների կողմից: Ավելացնենք, որ մեր գործընկեր Թերեզա Մխիթարյանի միջնորդությամբ միայն ընթացիկ տարում 4-րդ գյումրեցի անօթևան բազմազավակ ընտանիքն է բնակարանատեր դառնում: Առավել մանրամասն՝ «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում, առանց մեկնաբանության: