Բաժիններ՝

Երրորդմասցի Լյովիկի և մյուսների սպանության գործն ուղարկվել է դատարան

2015թ. մարտի 4-ին Նուբարաշենում հնչած կրակոցների գործով նախաքննությունն ավարտվել է, քրեական գործն ուղարկվել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Հնչած կրակոցների արդյունքում մահացել էին Դրաստամատ Թադևոսյանը, Լևոն Ղազարյանը, ով առավել հայտնի է՝ որպես Երրորդմասցի Լյովիկ, Մեսրոպ Նազարյանցը:

Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել երեք անձի՝ 1986 թ. ծնված Սարգիս Գրիգորյանին (մականունը՝ Ծգլ), 1984 թ. ծնված Սարգիս Հախանումյանին (մականունը՝ Տլե) և 1984 թ. ծնված Վահան Հակոբյանին (մականունը՝ Գաստիկ):

Նրանց մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի ձեռք են բերել և պահել ինքնաձիգեր, որոնք ապահովված են եղել պահունակներով, ինչպես նաև՝ ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով, իսկ 2015թ. մարտի 4-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինի պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող թվով 3 ինքնաձիգերից կրակահերթ են արձակել Լևոն Ղազարյանի, Դրաստամատ Թադևոսյանի և Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ, որի հետևանքով ստացված հրազենային վնասվածքներից Մ.Նազարյանցը՝ տեղում, իսկ Լ.Ղազարյանն ու Դ.Թադևոսյանը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել են:

Քրեական գործը մարտի 11-ին մակագրվել է դատավոր Արտուշ Գաբրիելյանին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս