Բաժիններ՝

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն

Հաշվի առնելով վերջին շրջանում հանրության կողմից ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շուրջ հետաքրքրությունը՝ հարկ ենք համարում ներկայացնել ծրագրի համառոտ ընթացքը՝ ներկայացնելով նաև փաստական որոշ տվյալներ.

«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում 2010 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ վերաֆինանսավորվել է 223 վարկ` 1.789 միլիարդ ՀՀ դրամ ընդհանուր պայմանագրային գումարով, որից 147 վարկ 1.383 միլիարդ ՀՀ դրամ պայմանագրային գումարով տրամադրվել է Երևանում, իսկ 76 վարկ 406.0 մլն ՀՀ դրամ պայմանագրային գումարով` ՀՀ մարզերում:

«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում 2011 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ վերաֆինանսավորվել է 642 վարկ` 4.868 միլիարդ ՀՀ դրամ ընդհանուր պայմանագրային գումարով, որից 346 վարկ 3.160 միլիարդ ՀՀ դրամ պայմանագրային գումարով տրամադրվել է Երևանում, իսկ 296 վարկ 1.708 միլիարդ ՀՀ դրամ պայմանագրային գումարով` ՀՀ մարզերում:

«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում 2012 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ վերաֆինանսավորվել է 1011 վարկ` 7.599 միլիարդ ՀՀ դրամ ընդհանուր պայմանագրային գումարով, որից 507 վարկ 4.607 միլիարդ ՀՀ դրամ պայմանագրային գումարով տրամադրվել է Երևանում, իսկ 504 վարկ 2.992 միլիարդ ՀՀ դրամ պայմանագրային գումարով` ՀՀ մարզերում:

«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում2013 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ վերաֆինանսավորվել է 1336 վարկ` 10.025 միլիարդ ՀՀ դրամ ընդհանուր պայմանագրային գումարով, որից 647 վարկ 5.876 միլիարդ ՀՀ դրամ պայմանագրային գումարով տրամադրվել է Երևանում, իսկ 689 վարկ 4.149 միլիարդ ՀՀ դրամ պայմանագրային գումարով` ՀՀ մարզերում:

«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում 2014 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ վերաֆինանսավորվել է 1706 վարկ` 12.796 միլիարդ ՀՀ դրամ ընդհանուր պայմանագրային գումարով, որից 825 վարկ 7.526 միլիարդ ՀՀ դրամ պայմանագրային գումարով տրամադրվել է Երևանում, իսկ 881 վարկ 5.270 միլիարդ ՀՀ դրամ պայմանագրային գումարով` ՀՀ մարզերում:

«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում 2015 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ վերաֆինանսավորվել է 1978 վարկ` 14.815 միլիարդ ՀՀ դրամ ընդհանուր պայմանագրային գումարով, որից 937 վարկ 8.555 միլիարդ ՀՀ դրամ պայմանագրային գումարով տրամադրվել է Երևանում, իսկ 1041 վարկ 6.260 միլիարդ ՀՀ դրամ պայմանագրային գումարով` ՀՀ մարզերում:

«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում 2016 թվականի մարտի 9-ի դրությամբ վերաֆինանսավորվել է 2022 վարկ` 15.128 միլիարդ ՀՀ դրամ ընդհանուր պայմանագրային գումարով, որից 958 վարկ 8.742 միլիարդ ՀՀ դրամ պայմանագրային գումարով տրամադրվել է Երևանում, իսկ 1064 վարկ 6.386 միլիարդ ՀՀ դրամ պայմանագրային գումարով` ՀՀ մարզերում:

Երիտասարդների խնդիրների՝ մասնավորապես բնակարանային խնդիրների լուծումը մշտապես կարևորվել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյանի կողմից: Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի նախընտրական ծրագրերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2010 թվականի հունվարի 29-ի № 98-Ն որոշմամբ հաստատեց «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրը: Ծրագիրը, կիրարկման սկզբնական փուլում պիլոտային բնույթ կրելով, շատ կարճ ժամանակ անց որոշ փոփոխությունների է ենթարկվել: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության կառավարության2010 թվականի նոյեմբերի 11-ի № 1470-Ն որոշմամբ բարելավվել են մարզերում բնակարան ձեռք բերելու պայմանները, ինչի արդյունքում բնակարանների ձեռքբերման տեսակարար կշռով մարզային ցուցանիշները գրեթե չեն զիջում մայրաքաղաքում արձանագրված տվյալներին:

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրը որոշակի նպաստ է բերում ժողովրդագրական պատկերի առողջացմանը, սակայն այն չի կարող դիտարկվել որպես ընդհանուր ժողովրդագրական վիճակի առողջացման խնդիրը լուծող ծրագիր:

Ծրագրի պայմանների բարելավման նպատակով Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը 2013 թվականին մշակել, շահագրգիռ մարմինների հետ քննարկել և ՀՀ կառավարություն է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի № 98-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը: Առաջարկվել է վերանայել երիտասարդ ընտանիքի գումարային տարիքի սահմանափակումը՝ 60-ից բարձրացնելով մինչև 65 տարեկան՝ միևնույն ժամանակ վերին տարիքային շեմը թողնելով անփոփոխ՝ 35 տարեկան, և վերանայել ձեռք բերվող բնակարանի առավելագույն արժեքը՝ 16 մլն ՀՀ դրամից այն դարձնելով 18 մլն ՀՀ դրամ:

Մշտապես գործող ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի 2013 թվականի նոյեմբերի 21-ի № 23.16/[178214]-13 արձանագրության 4-րդ կետի համաձայն «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի № 98-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի քննարկման հարցը հետաձգվել է, և առաջարկվել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին քննարկել հիփոթեքային վարկավորման ծրագրերի («Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ» ՓԲԸ-ի և «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ» ՓԲԸ-ի կողմից իրականացվող ծրագրերի) հայեցակարգային մոտեցումները, դրանց շրջանակներում վարվող քաղաքականության միասնականացման և 2 ընկերությունների միացման հարցն ու համապատասխան առաջարկները ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին:

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի գրասենյակ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս