Ջրհեղեղ Դուբայում. քաղաքն անցել է ջրի տակ
Վերջին մի քանի տարում ուժեղագույն անձրևները նախօրեին ողողել են Արաբական Միացյալ Էմիրությունները, ինչի հետևանքով աշխարհի ամենաչոր կլիման ունեցող քաղաքներից մեկը՝ Դուբայը, անցել է ջրի տակ, գրում է rus.tvnet.lv-ն:
Ուժեղ անձրևն ուղեկցվել է սաստիկ քամիներով, որոնք արմատախիլ են արել ծառերն ու պոկել գովազդային ազդագրերը: Ջրի հոսանքը ողողել է փողոցներն ու ճանապարհները:
Հորդառատ անձրևի 7-ժամյա տեղումներից հետո գրանցվել է 253 ՃՏՊ վատ տեսանելիության ու ճանապարհներին ստեղծված վատ վիճակի հետևանքով:
Սոցցանցերի օգտատերերը հրապարակել են բազմաթիվ լուսանկարներ ու տեսանյութեր, որոնք պատկերում են բնական տարերքի ուժը:
https://www.youtube.com/watch?v=SEP0ozIT0ts