Բենզեման կարող է վերադառնալ հավաքական
![](https://168.am/wp-content/uploads/2016/03/Berezma1.jpg)
Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Քարիմ Բենզեման կարող է վերադառնալ ազգային հավաքական:
Դատարանը մերժել է Բենզեմայի դեմ բողոքը և հանել է նրան հետախուզվողների ցուցակից:
Հետաքննությունը դեռևս շարունակվում է: Ազգային հավաքականի մարզչական կազմը կարող է Բենզեմային ազատորեն հրավիրել հավաքական:
Սիրարփի Աղաբաբյան