Ալիևը ՌԴ Սահմանապահ ծառայության ղեկավարի հետ քննարկել է երկու երկրների սահմանային համագործակցության հարցերը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրենի առաջին տեղակալ, ՌԴ Սահմանապահ ծառայության ղեկավար Վլադիմիր Կուլիշովին, հայտնում է Trend-ը:
Ալիևը հանդիպման ժամանակ հույս է հայտնել, որ Վլադիմիր Կուլիշովի այցը բեղմնավոր կլինի երկկողմ համագործակցության օրակարգի հարցերի քննարկման ու համատեղ գործունեության կոորդինացիայից տեսանկյունից:
Ադրբեջանի նախագահը նաև կարևորել է երկու երկրների սահմանապահ ծառայությունների միջև համագործակցության հետագա խորացումը՝ նշելով, որ դա, իր հերթին, կարող է նպաստել առևտրի զարգացմանը, կապերը լայնացնելու նպատակով գործարարների կողմից սահմանն առանց խոչընդոտի հատելուն, ինչպես նաև հանցավոր տարրերի, մաքսանենգների, ահաբեկիչների ու թմրավաճառների գործունեությունը կանխելուն:
Կուլիշովն իր հերթին ասել է, որ պարբերաբար հանդիպումներ է ունենում իր ադրբեջանցի գործընկերների հետ Ադրբեջանում ու Ռուսաստանում:
Նա հայտարարել է, որ երկու երկրների սահմանապահ ծառայությունների միջև համագործակցությունը կառուցողական բնույթ ունի։ Կուլիշովն ընդգծել է, որ երկու երկրների սահմանապահ ծառայությունների միջև շփումներն իրականացվում են ոչ միայն ղեկավարության մակարդակով, այլև փորձագետների, ինչը կարևոր է առանձին անձանց կողմից խախտումների դեպքերը կանխելու համար։