Սերժ Սարգսյանը ՌԴ Քննչական կոմիտեի նախագահին Բարեկամության շքանշան է շնորհել
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինին Հայաստանի Հանրապետության պետական պարգև է շնորհել: Վերջինիս հանձնվել է Բարեկամության շքանշան: Այս մասին տեղեկանում են ՌԴ Քննչական կոմիտեի կայքից:
Պարգևատրման արարողությունը կայացել է Մոսկվայում ՀՀ դեսպանատանը:
Հիմնադրվել է 2014թ. հունիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված, 2014թ. հուլիսի 18-ին ՀՀ նախագահի կողմից ստորագրված և 2014թ. օգոստոսի 9-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքով։