Ռուսաստանը զորավարժություններ է սկսել Կասպից ծովում
Ռուսաստանի Կասպյան նավատորմի շուրջ 30 ռազմանավեր, մոտորանավակներ ու նավեր են սկսել իրենց զորավարժությունները՝ իրականացնելու իրենց առջև դրված խնդիրները, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությանը:
«Հրամանատարա-շտաբային մարզումների շրջանակում ներգրավվել է շուրջ 30 ռազմանավ, մոտորանավակ ու նավ, ավելի քան 1000 զինծառայող և գրեթե 100 միավոր ռազմական ու հատուկ տեխնիկա»,- հայտնել են մամուլի ծառայությունից: