Բաժիններ՝

Էրդողանն ապրիլին կայցելի Բաքու

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլին կժամանի Բաքու՝ մասնակցելու ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ գլոբալ համաժողովին: Այս մասին հայտնում է haqqin.az-ը՝ հղում կատարելով Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշքունին:

Թուրքիայի դեսպանը նաև հայտնել է, որ դեռ չի կարող ասել, թե արդյոք մինչ այդ կկազմակերպվի՞ Էրդողանի հետաձգված աշխատանքային այցը, թե՞ ոչ:

«Այդ հարցը ներկայում քննարկվում է Անկարայում»,- ասել է Իսմայիլ Ալփեր Ջոշքունը:
Նա ընդգծել է, որ «Էրդողանը Ադրբեջանին ընկալում է որպես մերձավորագույն բարեկամի ու տարածաշրջանում դաշնակցի»:

ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ գլոբալ համաժողովը Բաքվում կանցկացվի այս տարվա ապրիլի 25-27-ը:

Հիշեցնենք, որ Էրդողանի այցը Բաքու պետք է տեղի ունենար փետրվարի 18-ին, սակայն հետաձգվել էր փետրվարի 17-ին Անկարայի ահաբեկչության պատճառով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս