Խանութներից գողություններ կատարողը հայտնաբերվել է
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 17 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1990 թ. ծնված Հրաչ Բ.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն, որ 2015 թ. սեպտեմբերից նոյեմբերն ընկած ժամանակահատվածում Շենգավիթի վարչական տարածքում գործող խանութներից կատարել է գողություններ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա 2015 թ. սեպտեմբերին Բագրատունյաց փողոցի 15 հասցեում գտնվող հագուստի խանութից գողացել է 1990 թ. ծնված Տարոն Գ.-ի բջջային հեռախոսը` պատճառելով 50.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկվում են միջոցառումներ մյուս տուժող անձանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն: