Ուղևորուհու դրամապանակը գողացած վարորդին հայտնաբերեցին
Ոստիկանության Մաշտոցի հետաքննության բաժանմունք դիմած կինը հայտնել է, որ տաքսի ավտոմեքենայում է թողել դրամապանակը, որում եղել է 150 դոլար, 10.000 դրամ, սուպերմարկետի կուտակային և բանկային քարտեր:
Ոստիկանները պարզել են, որ դրամապանակը գողացել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1982 թ. ծնված Հովհաննես Հ.-ն, ով հայտաբերվել և տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն: