Ռուսաստանը ցանկանում է փակել ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցով գրասենյակը
Ռուսաստանը ցանկություն է հայտնել Մոսկվայում փակել ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցով գրասենյակը: Այս մասին հայտարարել է Մարդու իրավունքների հարցով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Զեիդ Ռաադ ալ Հուսեյնը, հայտնում է Reuters-ը:
«Ես անհանգստացած եմ ազդանշաններից, որ ստացել եմ ՌԴ կառավարությունից, մասնավորապես Մոսկվայում մեր ներկայացուցչությունը փակելու վերաբերյալ»,- հայտարարել է նա:
Նրա խոսքով՝ դա նվազեցնում է այլակարծության համար տիրույթը:
Ալ-Հուսեյնը նաև նշել է, որ «Ռուսաստանը մարդու իրավունքների հարցերով զբաղվողների գործունեության տիրույթը փակելու փոխարեն հարկ է, որ ընդլայներ համագործակցությունը ՄԱԿ-ի հետ, այլ ոչ թե նվազեցներ»: