«Զավեշտալի է, որ այդ պիտակը երբեմն կպցնում են նաև ինձ». «Առավոտ»

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Այս օրերին ամենատարածված պիտակը, որը կրկնվում է լրատվամիջոցներում եւ համացանցում, «ռուսաֆոբն» է («ռուսատյացը»), որի տակ, հավանաբար, հասկանում են ատելությունը ռուս ժողովրդի եւ Ռուսաստան պետության հանդեպ: Զավեշտալի է, որ այդ պիտակը երբեմն կպցնում են նաեւ ինձ: Մարդիկ, որոնք (կներեք անհամեստությանս համար) ինձնից վատ են ռուսերեն գրում եւ խոսում, ինձնից քիչ են կարդացել ռուս գրողների ստեղծագործությունները, կասկած են հայտնում, որ ես ինչ-որ բացասական զգացմունքներ ունեմ այդ հրաշալի երկրի եւ ժողովրդի հանդեպ: Այո, ինձ դուր չի գալիս այն ռեժիմը, որն այս պահին գոյություն ունի Ռուսաստանում. դա կլիներ բացառապես ռուսաստանցիների գործը, եթե այդ ռեժիմով պայմանավորված չլիներ մեր` հայաստանյան ռեժիմը, որն ինձ նույնպես դուր չի գալիս:

Կարելի՞ է արդյոք դրանից եզրակացնել, որ ես նաեւ հայատյաց եմ: Համակարգը, որը մենք (այո, մե՛նք) ստեղծել ենք, ռուսաստանյան համակարգի արտապատկերն է, իսկ վերջինիս արմատները տասնամյակներ գոյություն ունեցող համակարգի մեջ են, որի գլխավոր ճարտարապետն, ի դեպ, ազգությամբ ռուս չէր: Ռուսաստանը պետք է լինի մեր թիվ 1 գործընկերը: Բայց՝ իսկապես գործընկերը, ոչ թե տիրակալը: Հասկանալու համար, թե ինչով են տարբերվում գործընկերների հարաբերությունները վասալ-սուզերեն հարաբերություններից, կարելի է մի քանի «մտովի փորձարկում» անցկացնել: Դուք պատկերացրեք, որ հայաստանցի լրագրողի են (Աստված մի արասցե) սպանում Ռուսաստանում: Ի՞նչ է, մեր ԱԱԾ-ն պետք է փախցնի ենթադրյալ մարդասպաններին, բերի նրանց Երեւան եւ դատի այստե՞ղ…»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս