Բաժիններ՝

«Նա այնքան էլ հիմար չէ». Օբաման՝ Պուտինի մասին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բացասական պատասխան է տվել հարցին՝ արդյոք ինքը հիմար է համարում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

Բարաք Օբամայի խոսքով՝ Պուտինը չափազանց շահագրգռված է, որպեսզի ԱՄՆ-ին հավասար գործընկերոջ տեսք ունենա, քանի որ «այնքան էլ հիմար չէ»: Օբաման հիշեցրել է, որ ռուսական տնտեսությունը կրճատվում է արդեն երրորդ տարին շարունակ:

«Նա հասկանում է, որ Ռուսաստանի դիրքերն աշխարհում զգալիորեն թուլացել են: Ու միայն Ղրիմ ներխուժելը կամ Ասադի ռեժիմին աջակցելու փորձերը չեն վերադարձնի նրան խաղին»,- հայտարարել է Օբաման ամերիկյան Atlantic պարբերականին տված հարցազրույցում:

Օբաման հավելել է, որ իր բոլոր հանդիպումները Պուտինի եղել են բացառապես գործնական, իսկ ռուս նախագահն իրեն պահել է ընդգծված կերպով քաղաքավարի ու չափազանց բաց:

«Ես երբեք նրան չեմ սպասել երկու ժամ, ինչպես ոմանց է հարկավոր եղել սպասել»,- նշել է Օբաման:

Հարցազրույցի ընթացքում ԱՄՆ նախագահը հասկացրել է, որ ԱՄՆ-ը պատրաստ չէ լայնամասշտաբ պատերազմ սկսել Ուկրաինայի պատճառով, որի գլխին միշտ կախված էլինելու Ռուսաստանի կողմից ռազմական ներխուժման սպառնալիքը՝ անկախ Վաշինգտոնի գործողություններից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս